ԵԱՀԿ Մինսկի խումբը ավելի քան երբևէ ներգրավված է այս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, ասել է ՀՀ-ում Ֆրանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հայկական գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակելոցներին։
Դեսպանը նշել է, որ Մինսկի խումբն այժմ աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը վերսկելու ուղղությամբ։
«Մտահոգությամբ եմ հետևում հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների ավելացմանը, որոնց ընթացքում նոր զոհեր են գրանցվում, օգտագործվում է խոշոր տրամաչափի զինատեսակ՝ որոշ գոտիներում վտանգելով խաղաղ բնակչության անվտանգությունը: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան կոչ է անում հակամարտող կողմերին խուսափել ռազմական ցանկացած լարվածության սրումից և ձեռնարկել հրադադարի պահպանմանն անհրաժեշտ բոլոր միջոցները: Մինսկի խումբն ավելի քան երբևէ ներգրավված է այս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և այժմ աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը վերսկելու ուղղությամբ»,- ասել է դեսպանը։





























