Հունաստանի Լեսբոս կղզու Միտիլինի քաղաքում փախստականների ճամբարի վրա հրդեհավտանգ նյութերի խառնուրդ են նետել։

Հարձակման հետեւանքով տուժել է մեկ ներգաղթյալ։ Ոստիկանությունը ձերբակալել է 17 եւ 19 տարեկան երկու երիտասարդի, որոնք փախստականների վրա Մոլոտովի կեկտեյլներ էին նետել։

Նրանց մեղադրում են ապօրինի զենք ու պայթուցիկ նյութեր պահելու համար։ Նրան դեմ մեղադրանք է  ներկայացվել ռասիզմի եւ մարմնական վնասվածք հասցնելու համար, գրում է Informing-ը։