Լոս Անջելես շրջանի հրշեջը սպանել է իր կնոջը, որը շերիֆի օգնական էր աշխատում, Լա Քանյադա Ֆլինթրիձ քաղաքում գտնվող տանը: ABC7 հեռուստաալիքի փոխանցմամբ, դրանից հետո ամուսինը գնացել է Փաքոյմա քաղաքում գտնվող հրշեջ կայան եւ այնտեղ ինքնասպան է եղել: Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակի փոխանցմամբ, ահազանգը հնչել է երեկ երեկոյան, ժամը 22-ի սահմաններում: Պատահական անցորդը ձայներ է լսել եւ զանգահարել ոստիկանություն:

Դեպքի վայրում հայտնաբերել են 32-ամյա կնոջը, որը քիչ անց մահացել է: Կինը երկու տարի աշխատում էր շերիֆի գրասենյակում: Դեպքից հետո ամուսինը 6 տարեկան երեխային թողել ազգականների տանը, գանցել աշխատավայր եւ ինքնասպան եղել մեքենայի մեջ: Հրշեջը հինգ տարի աշխատում էր հրշեջ ծառայությունում:

Զոհերի ինքնությունը չի հաղորդվում: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում: