Եգիպտոսի իրավապահները կալանավորել են երկրի գյուղատնտեսության նախարար Սալահ Հիլալին, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Սալահ Հիլալին մեղադրում են կաշառակերության մեջ։ Դրանից մի քանի ժամ առաջ նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին ընդունել էր պաշտոնյայի հրաժարականը։
Ավելի վաղ Եգիպտոսում ազատազրկման էին դատապարտվել նախկին նախագահ Մուբարաքի վարչակազմի մի քանի պաշտոնյաներ։





























