Իսպանիայի Վալենսիա քաղաքում՝ ներգաղթյալների կենտրոնում ծայր առած անկարգություններից մի քանի մարդ է վիրավորվել։

Մոտ 60 ներգաղթյալ, որոնք կենտրոնում սպասում էին իրենց կարգավիճակի մասին դատական որոշմանը, հարձակվել էին 2 ոստիկանների վրա։ Դրանից հետո անկարգություններին միացել էին եւս 50 փախստական, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով El Mundo թերթը։

Մի խումբ ներգաղթյալներ դուրս էին եկել կենտրոնից, բարձրացել շինության տանիք եւ սկսել քարեր ու ծառի ճյուղեր նետել ոստիկանների վրա։ Դեպքի վայր են ժամանել օժանդակ ուժեր, միջադեպը հարթվել է։