Երրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ:
2015թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Նարեկ Արտյոմի Հարությունյանը՝ ստորին ծնոտի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Ըստ նախնական տվյալների՝ Ն.Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքը հասցրել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 6-ին` ժամը 01:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը:




























