Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։

Ինչպես գրում է ԱՊԱ-ն, վկայակոչելով ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային, ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ գերուն ընտանեկան բնույթի տեղեկություններ են փոխանցել եւ նրա մասին տեղեկություն փոխանցել ընտանիքի անդամներին։

Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Նրա դեմ սարքած գործի շրջանակներում, Բաղդասարյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։