Շրի Լանկայում վայրի փիղը ոտնատակ է տվել տեղական լրագրող Փրիյանթու Ռաթնայակին, գրում է Can Indian News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Միններիա Ազգային զբոսայգում։ Կենդանու հարձակումից հետո 43-ամյա տղամարդը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ եւ մահացել էր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Շրի Լանկայում փղերի հարձակումներից վերջին մեկ տարում ավելի քան 70 մարդ է մահացել։





























