Ռեժիոսոր Էլդար Ռյազանովն իրեն լավ է զգում, նրան մտադիր են դուրս գրել հիվանդանոցից: Այս մասին հայտնել է Առաջին քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Սվետան, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ամեն ինչ լավ է, շուտով դուրս ենք գրելու ... Նա իրեն լավ է զգում »,- պատմել է Սվետան: Դուրս գրելու օրը դեռ հայտնի չէ:
Էլդար Ռյազանովը ՝ «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմերի հեղինակը, հիվանդանոց էր տեղափոխվել նախորդ հանգստյան օրերին:





























