Հայաստանին տրամադրված ռուսական վարկի միջոցով կհաջողվի մոդերնիզացնել եւ 10 տարով երկարաձգել Հայաստանի ԱԷԿ էներգաբլոկի շահագործման ժամկետը։ Այս մասին սեպտեմբերի 8-ին՝ «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունների ներկայիս վիճակն ու հեռանկարները» թեմայով  Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ, հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը 300 մլն դոլարի վարկ է տրամադրել Հայաստանի ԱԷԿ մոդերնիզացման համար։ «2016թ. սեպտեմբերին ավարտվում է այդ էներգաբլոկի շահագործման ժամկետը։ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից, օգնության է եկել եւ վարկ է տրամադրել։ Մինչեւ 2026թ. Հայաստանը ԱԷԿ-ից ստացվող էժան էլեկտրաէներգիա կունենա»,- նշել է Եվսեեւը եւ հավելել, որ դա շատ կարեւոր է հատկապես Բաղրամյանի ցույցերի ֆոնին։