Հայաստանում սահմանդրական բարեփոխումների անցկացման հետեւանքով Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների բնույթը չի փոխվի: Այդ մասին սետեմբերի 8-ին «Ռուսաստան- Հայաստան.հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները» թեմայով Երեւան – Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Այդ համատեքստում նա կոչ է արել չողբերգականացնել իրավիճակը: «Պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել այլ անձանց միջեւ, բայց դրանից փոխհարաբերությունների բնույթը չի փոխվում»,- շեշտել է Ալեքսանդր Մարկարովը:
Անդրադառնալով Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների ՝ Մոսկվայում սեպտեմբերի 7-ին կայացած հանդիպմանը ՝ քաղաքագետը հիշեցրել է, որ սա այս տարվա ընթացքում երկու պետությունների ղեկավարների առնվազն չորրորդ հանդիպումն է: «Նշվել են խնդիրներ, որոնք նկատվել են այս տարվա ընթացքում: Օրինակ 14 տոկոսով նվազել է ապրանքաշրջանառությունը: Բոլոր նմանատիպ հարցերը պետք է քննարկել, գտնել պատճառները ու վերադարձնել այն կետին, որտեղ գտնվում էին փոխհարաբերությունները» ,- հավելել է Ալեքսանդր Մարկարովը:





























