Թուրքական պետական Anadolu գործակալության թղթակից Մուսթաֆա Ույգունը  քրդերին անխնա կոտորելու կոչ է արել։

Թուրքիայում մեծ արձագանք է գտել Anadolu գործակալության թղթակից Մուսթաֆա Ույգունի գրառումը Facebook-ի իր էջում։  Նա գրել է հետեւյալը. «Զոհվածի համար մեր վերջին պարտականությունը ոչ թե նրա դագաղը տանելն է, այլ արյուն հեղելը, արյուն, արյունով պետք է լցվեն այդ լեռները։ Մեր վերջին պարտականությունը պետք է կոտորածը լինի՝ առանց նայելու երիտասարդ, ծեր, հղի կին, երեխա»։

Հիշյալ գրառման տակ հայտնվել են «լայքեր» եւ գովեստի խոսքեր։