Մոլդովան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդի հետ հարաբերությունները խզելու մասին՝ չճանաչված Մերձդնեստրի Հանրպետության շքերթին նրա մասնակցության պատճառով, հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:

Քիշնեւում այդ քայլը «ոչ բարեկամական արարք» են գնահատել: Մոլդովայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Անատոլ շարալուն հայտնել է, թե նախարարությունը պաշտոնական ներողություն է սպասում ռուսասկան ռազմական կցարոդից կամ նրան փոխարինողից: Կցորդի ազգանունը չի հաղորդվում:

Սեպտեմբերի 2-ին Մերձդնեստրում մեծ ռազմական շքերթ է կայացել անկախության հռչակման կապակցությամբ: