Հունգարիայի հատուկ ծառայությունները հայտարարել են երկու արաբ ահաբեկիչների հայտնաբերման մասին, նրանք Արեւմտյան Եվրոպա էին հասել գաղթականների հոսքի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հունգարական М1 հեռուստաալիքը:
Ահաբեկիչներին գտել են շնորհիվ Facebook-ի հաշիվների: Հեռուստաալիքը ցուցադրել էր նրանց լուսանկարները՝ զենքով, Սիրիայի կամ Իրաքի տարածքում նկարված, նաեւ նկարներ, որտեղ նրանք արդեն Եվրոպայում:
Առայժմ հայտնի չէ, թե որ երկրում են նրան, հայտնի չեն նաեւ անունները:





























