ՌԴ Տյումեն քաղաքում պատահական անցորդը փրկել է 4-րդ հարկի պատուհանից վայր ընկած երեխային։ Այս մասին  հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՆԳՆ քաղաքային վարչությանը։

Թե ինչ վնասվածքներ է ստացել աղջիկը, դեռեւս հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ երեխային հիվանդանոց են տեղաոխել։

Փաստի առնչությամբ ստուգումներ են կատարվում։