Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում եգիպտական բանակի գործողությունների արդյունքում 56 գրոհային է ոչնչացվել։ Ինչպես հայտնում է «Ալ Արաբիա»-ն, ահաբեկիչները սպանվել են երկուշաբթի Եգիպտոսի ԶՈւ հատուկ գործողությունների արդյունքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այսպես՝ երկուշաբթի սպանվել է 29 զինյալ, եւս 27-ին սպանել են երեքշաբթի։ Ավելի քան 150 գրոհային ձերբակալվել է։  Եգիպտական բանակն ունի 2 զոհ եւ 4 վիրավոր։