Կիրակի՝ օգոստոսի 22-ին Էրեբունի վարչական շրջանի ավտոշուկայում ու հարակից Խաղաղ դոնի փողոցում իրարանցում ու խոշոր խցանումներ են եղել: Պատճառը ՀՀ պետեկամուտների աշխատակիցների ու ոստիկանության ներկայացուցիչների ստուգումներ իրականացնելու նպատակով անակնկալ այցն է եղել։ Ստուգումների պահին ավտոշուկայում նկարահանումներ իրականացրած ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հաղորդեց, որ հարկայինի աշխատակիցները ավտոշուկայում ստուգումների ընթացքում փորձել են համեմատել իրականում ավտոշուկա մուտք գործած եւ փաստաթղթերում ներկայացվող մեքենաների քանակը։ Շամշյանի փոխանցմամբ, ավտոշուկայում մեքենաների վաճառողները, սակայն ստուգումների այլ պատճառ են նշել; Ըստ նրանց՝ պետական մարմինները փորձելու են փակել էրեբունիի ավտոշուկան, քանի որ Գագիկ Ծառուկյանը այլ ավտոշուկա է բացել, եւ իրական նպատակը ավտոշուկան տեղափոխելն է։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն էլ իր հերթին է դժգոհություն հայտնել, որ ավտոշուկա շատ մոտ է գտնվում Էրեբունի-Երեւան թանգարանին։ Նրա համոզմամբ, ավտոշուկան վատ տպավորություն է թողնում թանգարան այցելող զբոսաշրջիկների վրա։
Գագիկ Շամշյանի հետ զրույցոմ ավտոշուկայում մեքենա վաճառողները իրենց դժգոհությունն են հայտնել շուկայի պայմաններից։ Նրանք նշել են, որ յուրաքանչյուր մեքենայի շուկա մուտք գործելու համար վճարում են 500-1500 դրամ, սակայն շուկայում ապահոված չեն տարական սանիտարահիգիենիկ պայմաններ։
Հարկայինի տեսուչների հետ ավտոշուկա են ժամանել նաեւ Էրեբունի վարչական շրջանի եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Աշխատանքները ղեկավարել է Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ Ռազմիկ Հովհաննիսյանը։
Լուսանկարը եո տեսանյութը` Գագիկ Շամշյանի



























