Ռուսական «Լյուբե» խմբի մենակատար Նիկոլայ Ռաստորգուեւը Իսրայելում շտապ կարգով հոսպիտալացվել է հիվանդության պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Պյատիգորսկի քաղաքապետարանից։ Նշենք, որ խումբը պետք է այստեղ ելույթ ունենար քաղաքի 235-ամյակի կապակցությամբ։

«Անսպասելի փոփոխությունը տեղի է ունեցել Իսրայելում Նիկոլայ Ռաստորգուեւի հոսպիտալացման պատճառով։ «Լյուբե» խմբի համերգը չեղյալ է հայտարարվել»,- ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։