Զեյթունում սեպտեմբերի 13-ին մահացու ելքով վրաերթ է եղել:

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 22:30-ի սահմաններում «Լեքսուս» մակնիշի մեքենան Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը տեղում մահացել է:

Մահացածը մոտ 50 տարեկան տղամարդ է, որը բնակվում էր Ռուբինյանց փողոցում, եւ եռակցող էր աշխատում:

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ զոհին երկու տասնյակ մետր շպրտել է մի կողմ: Տվյալ հատվածը բավական վտանգավոր է, հաճախ են վթարներ լինում:

«Լեքսուս» ամենագնացի ղեկին եղել է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը: