Երկրապահ կամավորականների միությունը ամենամյա 4-րդ ուխտագնացությունն է իրականացնում դեպի Արցախ: Մասնակցում են գրեթե բոլոր տարածքների ներկայացուցիչ երկրապահները՝ բացառությամբ ընդդիմադիր հայացքների տեր եւ քաղբանտարկյալներ դարձած երկրապահների: «Հրապարակ» թերթը նշում է, որ անցած տարի եւս գեներալ Մանվել Գրիգորյանը, որն այդպես էլ չկարողացավ հրաժարվել իշխանական կերակրատաշտից, ուխտագնացության էր գնացել ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանի եւ դաշնակցական Արթուր Աղաբեկյանի հետ:

Ի դեպ, ԵԿՄ-ակաները հանգիստն անցկացնելու են նաեւ ՊՆ նախկին փոխնախարար, դաշնակցական Արթուր Աղաբեկյանի Ջրաշխարհում: