Օգոստոսի 23-ին, ժամը 10.20-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում' Լճաշեն գյուղին հարակից լողափից 100 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է տղամարդու դիակ եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Ջրափրկարարների ուժերով լճից դուրս է բերվել անձը չպարզված, 35-40 տարեկան տղամարդու դի եւ հանձնվել իրավապահ մարմիններին:



























