Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ում: «Ֆոլքսվագեն» մակնիշի 20 ԼՏ 578 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել ձորը:
Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդ` 34-ամյա Էլլադա Մելքոնյանը եւ ուղեւոր` 53-ամյա Անահիտ Վարդանյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Թալինի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Է. Մելքոնյանը, բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Ա. Վարդանյանի առողջական վիճակը ծանր է:




























