Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծն ավարտելու հարցը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին երկու նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

«Ադրբեջանական եւ վրացական կողմերը բոլոր աշխատանքներն ավարտել են: Մենք վստահ ենք, որ հաջորդ տարվա սկզբին թուրքական կողմը նույնպես կավարտի աշխատանքը: Սա ռազմավարական նախագիծ է, եւ այն կարեւոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ Կենտրոնական Ասիայի համար: Մենք քննարկելի ենք այս հարցը նաեւ Ղազախստանի հետ: Թուրքմենստանն ու Չինաստանը նույնպես հետաքրքրված են դրանով: Երկաթուղին սերտորեն կապում է ժողովուրդներին»,-ասել է Մամեդյարովը: