Թուրքիայում եւ Ադրբեջանում դեսպանական պաշտոնները կարող են թափուր մնալ դեռ որոշ ժամանակ` սենատորների շարունակվող վետոյի պատճառով, գրում է թուրքական Hürriyet Daily News-ը: Թեեւ ամերիկյան եւ թուրքական դիվանագետները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ Անկարայում դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը արգելափակած հանրապետական սենատորը սեպտեմբերին կարող է փոխել իր որոշումը, ընդունում են, որ Ադրբեջանում որպես դեսպանի թեկնածու առաջադրված Մեթյու Բրայզայի դեպքում իրավիճակը կարող է ավելի բարդ լինել:
Հայամետ խմբերը հանդես են եկել Բրայզայի դեմ, ի սկզբանե, նրան մեղադրելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սերտ կապեր պահպանելու մեջ:



























