Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը թուրքական Cumhuriyet թերթի հետ զրույցում խիստ քննադատել է իշխանությունների կողմից պատերզամին նպաստող քաղաքականությունը։
Օրհան Փամուքը շեշտել է, թե պետք չէ սպասել, որ ընտրություններից հետո խաղաղություն կլինի՝ նշելով, որ մինչ ընտրությունները դեռ երկու ամիս կա։ Փամուքն ասել է, որ եթե այսպես շարունակվի, ամեն ինչ շատ դաժան կվերջանա՝ կոչ անելով խաղաղություն հաստատել՝ շեշտելով, որ քրդական կուսակցությունը հայտնել է պատրաստակամություն այդ հարցում։
Օրհան Փամուքը նաեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կատաղեցնող հայտարարություն է արել՝ նշելով, որ իշխանությունները չպետք է հավատան, թե պատերազմն ավելացնելու է իրենց ձայները։




























