Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն AS-ի հետ հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում Ռոնալդուին հարձակվողի դիրք տալ: Պորտուգալացի մասնագետի խոսքով` իր հայրենակիցն այդ ամպլուայի խաղացող չէ:

«Ռոնալդուն հարձակվող չէ: Եթե նրան վստահես հարձակման գիծը, նա կզրվի իր բազմաթիվ ֆուտբոլային որակները դրսեւորելու հնարավորությունից: Իհարկե, անհրաժեշտության դեպքում նա կլինի զուտ հարձակվող, ինչպես Սերխիո Ռամոսն ու Սամի Հեդիրան` դարպասապահ, եթե մենք զրկվենք մեր դարպասապահներից»,- ասել է Մոուրինյոն: