11 ամսական երեխայի մայրը՝ վանաձորցի 23-ամյա Հայկանուշը, որի մոտ բժիշկները վերջերս նորագոյացություն են հայտանաբերել, նշանակված քիմիոթերապիայի կուրսերն անցնելու միջոցներ չունի, նրան ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկանուշը պատմեց, որ ապրիլի վերջին կատարված վիրահատությունը երկարատեւ դրական արդյունք չի ունեցել, երկու ամիս անց նրա առողջական վիճակը սկսել է կտրուկ վատանալ:

Հայկանուշի խոսքով՝ հարազատները իրեն տեղափոխել են Երեւան՝ Նաիրի բժշկական կենտրոն, իրականացված մանրազննին հետազոտությունից հետո  որոշում է ընդունվել, որ ինքը պետք է անցնի քիմիոթերապիայի մի քանի կուրս, որից հետո միայն հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ բարդ վիրահատությունը:

Հուլիսի վերջին Հայկանուշն ստացել է քիմիոթերապիայի առաջին կուրսը: Բուժման 5-օրյա կուրսը հարակից ծախսերի հետ միասին ընտանիքին արժեցել է 416.000 դրամ: 100.000 դրամից ավելի արժեցել են հետազոտման ծախսերը, եւս 115.000 դրամ՝ համակարգչային տոմոգրաֆիան: Օրեր առաջ Հայկանուշը ստացել է նաեւ քիմիոթերապիայի երկրորդ կուրսը: Այժմ Հայկանուշին եւս 3-4 քիմիոթերապիայի կուրս է սպասվում, ինչը սակայն երիտասարդ կնոջ ընտանիքն այլեւս իրեն թույլ տալ չի կարող:

«Էդ վիրահատությունը, էդքան հետազոտությունները, էս քիմիաները, էնա մաղվել ենք, էլի: Տեղներս նեղ ա, էլ հնար չկա»,- ասաց Հայկանուշի սկեսրայրը՝ Արայիկ Խառատյանը:

Երիտասարդ մայրիկին աջակցելու համար Ինեկոբանկի Վանաձորի մասնաճյուղում բացվել է հաշվեհամար Արայիկ Խառատյանի անունով։

AMD 2051453609751001

USD 2051453609751020

EUR 2051453609751040

RUB 2051453609751041