Անգլիայի չեմպիոն-լիգայում հանդես եկող «Պորթսմութ» ակումբը, որը ֆինանսական ճգնաժամի մեջ է եւ 120 միլիոն ֆունտ ստերլինգի պարտք ունի, պաշտոնական առաջարկ է ստացել 21-ամյա գործարար Թոմաս Լեւերից, հաղորդում է The Daily Mail-ը:
Մանչեսթերցի երիտասարդը պատրաստ է ակումբի ամբողջ ենթակառուցվածքի համար վճարել 16,5 միլիոն ֆունտ: Նա ցանկանում է ակումբի ստադիոնի եւ մարզումային ճամբարի տեղում բիզնես-կենտրոն եւ հանգստի համալիր ստեղծել: Թիմի ապագայի մասին հայտնի չէ: Եթե գործարքը տեղի ունենա, Լեւերը կդառնա ֆուտբոլային ակումբի ամենաերիտասարդ սեփականատերն Անգլիայում:



























