Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Beeline-ը կմասնակցի Զբաղվածության պետական ծառայության կողմից կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին։ Աշխատանքի տոնավաճառի այցելուներին եւ աշխատանք փնտրողներին Հայաստանում Beeline-ի Աշխատակազմի համալրման բաժնի աշխատակիցները կներկայացնեն աշխատատեղերի լայն ընտրության հնարավորություն տեխնոլոգիական, ֆինանսական, իրավաբանական, մարքեթինգի եւ սպասարկման ոլորտներում:

«Հանդիսանալով խոշորագույն գործատուներից մեկը Հայաստանում՝ Beeline-ը մշտապես մասնակցում է նման միջոցառումների` փորձելով մեր ընկերության կազմում ներգրավել նոր գաղափարներ ունեցող երիտասարդների: Այսօր եւս մենք ներկայացնում ենք աշխատատեղեր ընկերության տարբեր ստորաբաժանումներում եւ հրավիրում բոլոր ցանկացողներին` օգտագործելու հեռահաղորդակցության առաջատար օպերատորի թիմին միանալու այս հնարավորությունը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Նշենք, որ Beeline-ը մասնակցել է նաեւ ընթացիկ տարվա ապրիլին Զբաղվածության պետական ծառայության կողմից կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին: Իսկ 2014 թվականի ընթացքում ընկերությունը մասնակցել է չորս խոշոր աշխատանքային տոնավաճառի՝ մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական եւ  Հայաստանի Ֆրանսիական համալսարաններում, ամենամյա  DigiTec Expo  տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում, ինչպես նաեւ «Լույս» հիմնադրամի կողմից Դիլիջանում կազմակերպված տոնավաճառին: