Իսրայելի օդուժը, Պաղեստինի տարածքից իրականացված հրթիռակոծմանն ի պատասխան, երեք ավիահարված է հասցրել Գազայի հյուսիսային հատվածին, գրում է Gazeta –ն՝ հղում կատարելով Haaretz-ին։
Հրթիռը, որը Գազայի հատվածից արձակել էին պաղեստինցի գրոհայինները, վայր էր ընկել Իսրայելի հարավում՝ վնասելով կայանած ավտոբուսը։
Եվս մեկ հրթիռ, որն արձակվել էր Աշքելոն քաղաքի ուղղությամբ, հետ էր մղվել Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից եւ վնաս չէր հասցրել խաղաղ բնակչությանը։




























