ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հաստատում է, որ իրեն պատկանող Մալաթիա ԲԿ-ի տանիքին ուղղաթիռի կայանման հրապարակ է կառուցում:

«Երբ կայանատեղին պատրաստ լինի, մի լավ ընկեր ունեմ, խոստացել է ուղղաթիռ նվիրի»,- այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար պատգամավորը:

Հարցին, թե ինչի՞ համար է ծառայելու ուղղաթիռը, Ալեքսանյանը պատասխանեց. «Հիվանդների համար, օրինակ եթե Գորիսում վթար լինի, հիվանդներին անմիջապես տեղափոխենք հիվանդանոց»:

Հիշեցնենք, որ Մալաթիա ԲԿ-ի տանիքին ուղղաթիռի կայանման հրապարակի կառուցման մասին տեղեկությունները մի քանի ամիս առաջ էին տարածվել: