Օմանի սուլթան Կաբուս բեն Սայիդ Ալ Սայիդն իր անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն ցանկություններն է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Անկախության օրվա առթիվ, հաղորդում է «Times of Oman»-ը:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը: Ուղիղ 24 տարի առաջ համաժողովրդական հանրաքվեի ժամանակ Հայաստանի քաղաքացիների շուրջ 94 տոկոսը կողմ է քվեարկել Հայաստանի անկախությանը:




























