Եգիպտական Լուքսորում հոկտեմբերին ծրագրում են սկսել Թութանհամոնի գերեզմանի վերանորոգումը:

Փարավոնի մումիան կփոխադրեն բուրգի կցակառույցներից մեկը: Առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի այդ աշխատանքների համար: Այս մասին գրում է Ռոսբալտ-ը:

Թութանհամոնը Հին Եգիպտոսի Նոր թագավորության XVIII դինաստիայի փարավոններից է, որը կառավարել է մ.թ.ա. 1332-1323 թվականներին:

Նրա գերեզմանը 1922 թվականին հայտնաբերել են եգիպտոսագետ Հովարդ Քարթերը եւ հնագետ լորդ Քարնարվոնը: