Եվրասիական տնետսական միության ներկայացուցիչը Նորվեգիային առաջարկել է դառնալ կազմակերպության անդամ:

«Մենք ուզում ենք, որ Նորվեգիան կազմակերպության անդամ դառնա: Սակայն ես ուզում եմ շեշտել, որ վերջերս միության անդամ են դարձել Հայաստանն ու Ղրղզստանը, ու մենք մոտ ապագայում ընդլայնվելու ծրագրեր չունենք»,- հայտարարել է ԵՏՄ տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Թիմուր Սուլեյմանովը ՝ նորվեգական«Finansavisen» թերթին տված հարցազրույցում:

Նախարարի խոսքով, ԵՄ-ի ու Եվրասիական միության միջեւ ներքին կոնֆլիկտ չկա, հայտնում է thelocal.no-ն:

Նա շեշտել է, որ երբ խոսքը տնտեսական զարգացման, առեւտրի ու ներդրումների մասին է «մենք առաջին հերթին խաղաղ գոյակցման ենք ձգտում»:

Նշենք, որ Նորվեգիան ԵՄ անդամ չէ, սակայն Եվրոպական տնտեսական գոտու մեջ է ու ՆԱՏՕ-ի անդամ: