Ստամբուլի Քնալը կղզում թուրք ազգայնականների եւ հայ երիտասարդների միջեւ վիճաբանության հետ կապված մանրամասներ են հայտնի դարձել։
Սոցկայքերում ակտիվ ստամբուլահայ օգտատեր Վարդգես Հերգելը գրել էր, որ սեպտեմբերի 22-ին թուրք ազգայնականները դանակով սպառնացել էին հայ երիտասարդին, սակայն հայ տղայի հայրը միջամտել է, որից հետո ոստիկանները ձերբակալել էին հայ տղայի վրա դանակ քաշած թուրք ազգայնականին։
Ավելի ուշ Վարդգես Հերգելը գրել է, թե հայտնի է դարձել, որ թուրք ազգայնականի եւ հայ երիտասարդի միջեւ վեճը կենցաղային բնույթի է եղել եւ ազգային հողի կամ քաղաքական իրավիճակի հետ կապված չէ։ Երկու երիտասարդները բոլորի աչքի առաջ հաշտվել են։





























