Beeline-ի աջակցությամբ կայացել է Սոցիալական գործընկերության 6-րդ ազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսի հիմնական նպատակն է խթանել եռակողմ սոցիալական գործընկերությունը եւ սոցիալական երկխոսությունը ՀՀ–ում պետական մարմինների, աշխատողների եւ գործատուների միջեւ` կայուն աշխատաշուկայի ձեւավորման համար:   

Սոցիալական գործընկերությանը նվիրված 6-րդ ազգային կոնֆերանսի ընթացքում ներկայացվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունները եւ վերջինիս կարգավորիչ դերը աշխատաշուկայում, կայուն աշխատաշուկայի ձեւավորման վրա ազդող հիմնական գործոնները, Երրորդ եռակողմ հանրապետական կոլեկտիվ պայմանագրի հիմնական դրույթները, սոցիալական գործընկերների դերակատարությունը կայուն աշխատաշուկայի ձեւավորման գործում:

 «Երկար տարիներ հանդիսանալով սոցիալական գործընկեր ինչպես աշխատակիցների, այնպես էլ պետության համար` Beeline-ը կարեւորում է եռակողմ սոցիալական գործընկերության եւ սոցիալական երկխոսության դերը կայուն աշխատաշուկայի ձեւավորման գործում: Վերջինս իր հերթին երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացման առանցքային գրավականներից է, որը կօգնի փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը», - նշել է Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։

«Ներկայումս Beeline-ի աջակցությամբ շուրջ 350 երիտասարդներ մասնակցում են նշված ծրագրին: Վերոնշյալ խնդիրներն անմիջականորեն բխում են այսօրվա մեր կոնֆերանսի նպատակներից, որոնք մենք կոնֆերանսի միջոցով ցանկանում ենք բարելավել Հայաստանում», - նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:  

Կոնֆերանսին մասնակցում են ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային եւ տարածաշրջանային կառույցների ավելի քան 90 ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, տեղական եւ միջազգային կազմակերպություններից հրավիրված փորձագետներ:

Կոնֆերանսի կազմակերպիչն է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հովանավորներն են՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Կովկասում գործատուների միությունների համագործակցության ծրագիրը եւ Beeline-ը։