Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 10 մլն մարդ հեռացել է Կալիֆորնիայից: Նրանք բնակություն են հաստատել Թեխասում, Արիզոնայում եւ Նեւադայում:

Ամենաշատը վերաբնակեցումը Թեխասում է. 2004-2013 թվականներին՝ շուրջ 600 հազար մարդ: Հետազոտության համաձայն, Թեխասի բնակչության ավելի քան 2.5%-ը նախկին կալիֆորնիացիներ են:

Այս միտման հետեւանքով ամեն տարի ԱՄՆ Հարկային ծառայության կալիֆորնիական բաժանմունքը 26 մլրդ դոլարի պակասորդ է ունենում:

Ըստ SlavicSac.com-ի, Կալիֆորնիայի բնակիչները հեռանում են հիմնականում անշարժ գույքի աճող գների եւ ձգձգվող ռեցեսիայի պատճառով: Միգրացիային նպաստում է նաեւ նահանգի՝ չափազանց խճճված հարկային օրենսդրություննը:

Չնայած դրան, Կալիֆորնիան շարունակում է մնալ ամենաշատ բնակեցված նահանգներից մեկը, հիմնականում՝ Լատինական Ամերիկայի երկրներից ներգաղթյալների եւ բնակչության բնական աճի շնորհիվ: