Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Mirror պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ կարծիք ունի Անգլիայի հավաքականում իտալացի Ֆաբիո Կապելլոյի աշխատանքի մասին:

«Բոլոր խնդիրները մարզիչի մեղքով են: Նա միակողմանի է հաղորդակցվում ֆուտբոլիստների հետ: Հարցրեք «Ռեալի» յուրաքանչյուր խաղացողի. նա չի կարող փոխվել: Չի կարելի մշտապես բղավել խաղացողների վրա: Նրանք պետք է իրենց հատուկ զգան: Հստակ է, որ Կապելլոյի վրա հույս դնելը Անգլիայի հավաքականին ոչինչ չի տալու: Նա չգիտի խաղացողներին: Իսկ նրանք էլ վախենում են Կապելլոյից: Ես կարծում եմ, որ Անգլիայի հավաքականում հիմա իսկական քաոս է: Պետք է Ֆուտբոլիստներին հստակ բացատրել խաղի մարտավարությունը, այդ դեպքում նրանք չեն շփոթվի խաղադաշտում: Դա մարզչի մեղքն է, եւ դա խայտառակություն է»,- ասել է Մոուրինյոն: