Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները: Մասնավորապես, 2015թ.-ի սեպտեմբեր ամսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Շիրակի մարզի Անուշավան եւ Գետափ համայնքներում:

Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչեւ ս.թ. նոյեմբերի 20-ը,  Անուշավան եւ Գետափ համայնքների բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:     

«Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված աշխատանքները՝ կատարելագործելով մեր պարզ եւ հարմար ծառայությունները ողջ Հայաստանի տարածքում: Թվայնացման աշխաատանքների ավարտից հետո Անուշավան եւ Գետափ համայնքների բնակիչներին Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի ու լայնաշերտ ինտերնետի պարզ եւ հարմար ծառայությունները հասանելի կդառնան նոր որակով եւ արագությամբ», -  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Նշենք, որ 2014թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրի հեռախոսային ցանց, մոնտաժել է ավելի քան 3500 հեռախոսագիծ եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաեւ ֆիքսված հեռախոսակապի ծառայության: