Վիետնամական գրաքննիչներն առաջարկել են երկրում ցուցադրվող ֆիլմերում սեքսի տեսարանները սահմանափակել 5 վայրկյանով: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Thanh News-ին: Կինեմատոգրաֆիայի ազգային բյուրոյի ղեկավար Նգո Փհուոնգը նաեւ առաջարկում է մեկ ֆիլմում անկողնային տեսարանների թիվը հասցնել առավելագույնս երեքի:

Գրաքննիչներն առաջարկում են նաեւ պոռնոգրաֆիկ համարել այն տեսարանները, որոնցում դերասանուհիներն ամբողջությամբ մերկ են ներկայանում: Սակայն մինչ բարեփոխումները, հարկ է լսել նաեւ հասարակության կարծիքը:

Վիետնամցի կինեմատոգրաֆներն արդեն դեմ են արտահայտվել բյուրոյի առաջարկներին:

2015 թվականի մարտին վիետնացմի գրաքննադատները Է.Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» գրքի հիման վրա ստեղծված համանուն ֆիլմից 20 րոպե կրճատել էին՝ էրոտիկ տեսարանների պատճառով: Արդյունքում ֆիլմում ամենաբաց տեսարանները համբույրի կադրերն են եղել: