Ավստրալական դատարանը Facebook-ում ընկերներին ջնջելը հավասարեցրել է թունավորելուն: Նման որոշում է կայացվել դատաքննության արդյունքում, որը սկսվել է ավստրալուհի Ռեյչել Ռոբերթսի հայցի հիման վրա: Կինը հայտարարել է, որ կոնֆլիկտ է ունեցել Լիզա Բերդ անունով գործընկերուհու հետ, եւ վերջինն իրեն ջնջել է սոցցանցի ընկերների ցանկից:

Ռոբերթսի խոսքով, գործընկերուհու այդ արարքի պատճառով դեպրեսիա է տարել: ABC-ի փոխանցմամբ, կինը նշել է նաեւ, որ Լիզա Բերդը նաեւ իր հասցեին կոպիտ մեկնաբանություններ է հրապարակել:

Ըստ Vesti-ի, Աշխատանքային հարաբերությունների հարցերով ավստրալական հանձնաժողովը որոշել է, որ Բերդը գործընկերուհուն սոցցանցի ընկերների ցանկից հանելու հիմքեր չուներ, եւ որ այդ արարքով թունավորել է Ռոբերթսին: Ամեն դեպքում, իրավաբանները պնդում են, որ Facebook-ում ընկերական հարաբերությունների խզումը միայն «ծանրացուցիչ հանգամանքների դեպքում» թունավորում համարվի:

Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք Լիզա Բերդը որեւէ պատիժ կկրի: