Հոսանքի տրամադրման խնդիր «Ոչ»–ի ճակատի հանրահավաքի կազմակերպիչների կողմից չի բարձրացվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գյումրիի քաղաքապետարանը` արձագանքելով ավելի վաղ NEWS.am–ի հետ զրույցում շարժման մասնակից Վահագն Խաչատրյանի այն պնդմանը, որ Գյումրու դրամատիկական թատրոնից իրենք հոսանք չեն տրամադրում հանրահավաքի անցկացման համար։
«NEWS.am էլեկտրոնային կայքի՝ «Գյումրիում «Ոչ»-ի ճակատի հանրահավաքի համար հոսանք չեն տրամադրում» հոդվածում նշվել է, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին «Ոչ»-ի ճակատի հրավիրած հանրահավաքը փորձում են խոչընդոտել, հոսանք չի տրամադրվում: Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոսանքի տրամադրման խնդիր հանրահավաքի կազմակերպիչների կողմից չի բարձրացվել: Ներկայացնում ենք հանրահավաքի իրազեկման փաստաթուղը՝ ուղղված Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին»,- ասվում է հաղորդագրությունում:





























