Մարդկանց մեծ մասը ի վիճակի չէ ճիշտ հասկանալ, թե իրենց ոտքի որ մատին են դիպչում, պարզել են գիտնականները: Գիտնականների եզրակացություններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Perception ամսագրում:
Փորձին մասնակցել են 22-34 տարեկան 19 առողջ կամավորներ: Նրանց աչքերը փակում էին, որից հետո հետազոտողները դիպչում էին նրանց ոտքերի մատներին: Փորձի մասնակիցների խնդիրն էր որոշել, թե հատկապես որ մատին են դիպչում: Պարզվել է մեծ մատին ու ճկույթին դիպչելը մարդիկ ունակ են տարբերել դեպքերի 94 տոկոսում, սակայն մնացած տարբերակներում ամեն ինչ այդքան էլ լավ չէր ստացվում, հայտնում է Gazeta.ru-ն:
Մասնակիցների միայն 57 տոկոսն է կարողացել ճիշտ հասկանալ, որ դիպչել են իրենց երկրորդ մատին, երրորդ մատին դիպչելը ՝ 60 տոկոսը, իսկ չորրորդ մատին դիպչելը՝ 79: Այն երեւույթը, որի դեպքում մարդու մոտ խախտված է շրջակա միջավայրի ընկալման այս կամ այն տեսակը, կոչվում է ագնոզիա, ու աշխատության հեղինակները հավաստիացնում են, որ սա դիտարկված երեւույթը նույնպես ագնոզիայով է բացատրվում:




























