1915թ. արտադրված Krug ֆրանսիական շամպայնի մեկ շիշը աճուրդի ժամանակ վաճառվել է ավելի քան 116 հազար դոլարով։ Աճուրդը Նյու Յորքում կազմակերպել էր Sotheby's աճուրդի տունը։
Աճուրդի հաղթողը շահել է նաեւ ուղեւորություն 4 անձի համար դեպի Ֆրանսիայի գինեգործական Շամպան։ Այնտեղ գնորդը հնարավորություն կունենա տեսնել մառանները, որտեղ արտադրության պահից ի վեր պահվում էր իր գնած շամպայնը, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։
Krug գինեգործական տունը 1843թ. հիմնել էր գերմանացի Յոհան Յոզեֆ Քրուգը։ 1999թ. ընկերությունն անցել էր Louis Vuitton — Moёt Hennesy-ի ենթակայության տակ, սակայն, չնայած դրան, այն պահպանել է իր ինքնավարությունը եւ մինչ օրս ղեկավարվում է հիմնադրի սերունդների կողմից։




























