Չինացի գիտնականները ենթադրում են, որ ապագա երեխայի սեռը մասամբ կախված է ծնողների քաշից: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Ընդհանուր առմամբ, մասնագետները վերլուծել են 8.500 զույգի տվյալներ, որոնք անպտղության դեմ բուժվել են: Գիտնականները հաշվի են առել ոչ միայն բուժման արդյունքները, այլեւ երեխա ունեցած ծնողների քաշը: Պարզվել է, որ բարեկազմ ծնողների մոտ դուստր ունենալու հավանականությունը 7%-ով ավելի է եղել: Իսկ գիրուկ հայրերի պարագայում որդի ունենալու հնարավորությունը 27%-ով ավելի է եղել:

Ըստ MedVesti-ի, գիտնականները ենթադրում են, որ գիրությունը հանգեցնում է Y-սերմնաբջիջների բարձր կենտրոնացմանը, որոնք արական սեռի պտուղ են ձեւավորում: