1979 թվականին Համաշխարհային տուրիստական կազմակերպության Գլխավոր վեհաժողովն իսպանական Տորեմոլինո քաղաքում հիմնել է Տուրիզմի համաշխարհային օրը (World Tourism Day) եւ այդ ժամանակին տոնը նշվում է սեպտեմբերի 27-ին: 1970 թվականի հենց այդ օրն է ընդունվել Համաշխարհային տուրիստական կազմակերպության Կանոնադրությունը:
Տոնի նպատակը զբոսաշրջության քարոզչությունն է, միջազգային հանրության տնտեսության մեջ դրա ներդրման լուսաբանումը, տարբեր երկրների ժողովուրդների միջեւ կապերի զարգացումը:
Ըստ Calend-ի, սա տոն է յուրաքանչյուրի համար, ով գոնե մեկ անգամ իրեն ճանապարհորդ է զգացել՝ կտրվելով առօրյա հոգսերից եւ ուղեւորվելով անտառ, գետափ, դաշտ կամ այլ վայր: Իսկ որոշ երկրների համար տուրիզմը կարեւոր տնտեսական գործոն է եւ պետբյուջեի եկամտի հիմնական աղբյուրը:




























