Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել միգրացիոն օրենսդրության փոփոխությանը, որով նախատեսվում է կրճատել փախստականների որոշակի խմբերին հատկացվող օգնության չափը եւ ընդլայնել անվտանգ երկրների ցուցակը, գրում է Deutsche Welle-ն։
Համաձայն ընդունված փոփոխությունների, կխստացվեն ապաստան տրամադրելու կանոնները, կկրճատվեն հայցերի քննարկման ժամկետները ու կկրճատվեն փախստականների տեղակայման կետերը։
Օրինագծի համաձայն՝ փախստականների ֆինանսական օգնությունը տեղերում հնարավորինս կփոխարինվի սոցիալական օգնությամբ։
Իսկ որոշ փախստականների ֆինանսական նպաստը կկրճատվի։
Տնտեսական հիմքերով ապաստան խնդրած փախստականներին կվտարեն Գերմանիայից։ Իսկ ապահով երկրների ցուցակում կընդգրկվեն Ալբանիան, Կոսովոն եւ Չեռնոգորիան։ Գերմանիայի խորհրդարանը փաստաթուղթը կքննարկի հոկտեմբերին։





























