ՌԴ Լենինգրադի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Վլադիմիր Պետրովն առաջարկել է 500 ռուբլի եռամսյակային հարկ սահմանել անտառում խորոված անելու իրավունք ստանալու համար։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով օրինագծի տեքստը։

Փաստաթղթի համաձայն՝ կրակ վառելու եւ  մանղալ տեղադրելու արտոնագիրը գործելու է 3 ամիս։

Նշվում է նաեւ, որ մարդիկ, որոնք անտառ են եկել փայտահատության, խոտաբույսեր հավաքելու, հետազոտական գործունեության, որսորդության, շինարարական աշխատանքների կամ աղոթելու նպատակով, այդ հարկը չեն վճարի։

Ինչպես նշում է  Lenta.ru-ն, ամեն տարի Ռուսաստանում հարյուրավոր անտառային հրդեհներ են բռնկվում։ Դրանց պատճառը անտառում թողած մանղալներն ու ածուխի մնացորդներն են։