Ադրբեջանում մսավաճառից փախած ցուլը մտել է մասնավոր տներից մեկը, որի տանտերը ստիպված է եղել սպանել կենդանուն:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը ՝ միջադեպը տեղի է ունեցել Յասամալի շրջանում: Ցուլը մտել էր շրջանի բնակիչ Ֆիքրեթ Ախունդովի տուն ու վնասել նրա մեքենան: Հետո կենդանին մարմնական վնասված էր հասցրել այդ տանը բնակվող Էլմիրա Նազարովային:

Հենց Նազարովայի որդին էլ 12 տրամաչափի որսորդական հրացանից կրակել ու սպանել է ցուլին: