Համացանցում հայտնվել է քաղաքական գործիչների համար նոր ձեռնարկ, որն օգնում է նրբանկատ գրառումներ կատարել Twitter-ում, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Verge-ը։
Սոցիալական ցանցի թիմը հրատարակել է «Twitter-ի ղեկավարությունը՝ կառավարության եւ ընտրությունների համար» գիրքը, որպեսզի քաղաքական գործիչներին եւ նրանց ենթականերին օգնի գրագետ օգտվել սոցցանցից։ Գիրքը նպատակ չունի գործիչներին բացատրել, թե ինչպես է պետք խուսափել քաղաքական սխալներից, այլ ընդամենը Twitter-ում հաշիվը ճիշտ օգտագործելու ուղեցույց է։

«Այն շատ պահանջված է։ Մարդիկ հաճախ են դիմում մեզ, թե ինչպես ճիշտ օգտվել Twitter-ից»,- ասել է ընկերության մենեջեր Բրիջիթ Քոյնը։